Ամերիկացիների մեծամասնությունը չի ընդունում Բարաք Օբամայի գործելաոճը
Associated Press գործակալությունը գերմանական Gfk հետազոտական ընկերության հետ միասին հուլիսի 24-ից 28-ը ընկած ժամակահատվածում Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանրային հարցում են անցկացրել: Հարցման արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են նախկին հետազոտությունները, որոնք ցույց էին տվել, որ ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը դժգոհ է Բարաք Օբամայի թե’ ներքին, թե’ արտաքին քաղաքականությունից:
Ըստ հարցման տվյալների, Բարաք Օբամայի գործունեության նախագահի պաշտոնում հավանություն է տվել հարցման մասնակիցների 40%-ը: 59%-ը չի ընդունում նրա գործունեությունը: Մասնակիցների 42%-ը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կոնֆլիկտը համարում է կարևոր հարց: 60%-ը չի ընդունում այն ձևը, որով Օբաման ներկայանում է ԱՄՆ-ի անունից այս ճգնաժամային իրավիճակում:
Հարցմանը մասնակցածների մեծ մասը չի ընդունում Օբամայի որոշումները թե’ Իրաքի, թե’ Աֆղանստանի, թե’ Ուկրայինայի հարցերում:
Հարկ է նշել նաև, որ Ուկրաինայի հարցում Օբամայի գործելաոճի հանդեպ դժգոհությունների քանակը չի փոխվել հունիսի հարցումների համեմատ: