Բաժիններ՝

Եվրասիական միասնական վճարման համակարգ ստեղծելու շուրջ աշխատանքները սկսվել են. «Ազատություն»

«Եվրասիական տնտեսական միությունը սկսում է աշխատանքները միասնական ֆինանսական շուկա և միասնական վճարման համակարգ ստեղծելու շուրջ, որոնց կհետևի արդեն միասնական արժույթի ստեղծումը»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այսօր գրել Ռուսաստանի կառավարության պաշտոնաթերթը՝ Российская газета-ն:

Պարբերականն նշում է, որ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի ֆինանսական սեկտորի՝ առաջատար բանկերի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից հետո Պուտինի նախագծած ինտեգրացիոն այս գործընթացները առավել կարևոր ու պահանջված են դառնում:

«Շարքային սպառողները ամենայն հավանականությամբ չեն զգա «Սբերբանկի», «Գազպրոմբանկի», «Վնեշէկոնոմբանկի», ՎՏԲ-ի դեմ պատժամիջոցները, իսկ նրանք, ովքեր մտավախություններ ունեն, արդեն սկսել իրենց դրամը պահ տալ այլ վայրերում՝ Հոնկոնգում ու Չինաստանում»,- գրել է թերթը՝ միաժամանակ փաստելով, որ ասիական շուկաներն էլ որոշակի վտանգներ են պարունակում, և հիմա Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում՝ դրանք նվազագույնի հասցնելու համար:

«Եվրասիական տնտեսական միության կազմում արդեն սկսել ենք աշխատել միասնական ֆինանսական շուկայի ստեղծման շուրջ»,- թերթին ասել է Միության ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Բեմբյա Խուլխաչիևը: Վերջինիս նշել է, որ ԵՏՄ հիմնական նպատակներից մեկն է ընդարձակել ազգային արժույթների կիրառումը անդամ երկրների փոխադարձ հաշվարկներում:

«Ներկայումս ֆինանսական գործառույթներն իրականացվում են մոտավորապես այս համամասնությամբ ՝հիսուն տոկոսը ռուբլով, 40 տոկոսը՝ դոլարով, 8-9 տոկոսը եվրոյով և միայն մեկ տոկոսը՝ այլ ազգային արժույթներով: Մինչդեռ մեր գերնպատակն է հասնել նրան, որ փոխադարձ հաշվարկներում օգտագործվի միայն մասնակից պետությունների ազգային արժույթը՝ աստիճանաբար դուրս մղելով դոլարն ու եվրոն»,- ասել է Խուլխաչիևը:

Բացի այդ, ըստ պաշտոնյայի, սկսել են նաև աշխատանքները ԵՏՄ անդամ երկրների համար միասնական վճարային համակարգի ստեղծման շուրջ, և մասնագետներն արդեն մի քանի տարբերակ են գտել այս խնդրի լուծման համար: Նախատեսվում է, մասնավորապես, մշակել ֆինանսական չափորոշիչներ և կանոններ՝ Միության անդամ բոլոր պետությունների համար, իսկ Եվրասիական զարգացման բանկի հիման վրա էլ ստեղծել միասնական Հաշվարկային պալատ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս