Բոլորս համակարծիք էինք, որ քաղաքական ուժերը պետք է լինեն միասնական. Է. Շարմազանովը՝ Սեյրան Օհանյանի հետ հանդիպման մասին. Tert.am

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից՝ պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանը, իսկ ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը: Ինչպես նշեց Էդուարդ Շարմազանովը, հանդիպումը հրավիրվել է նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ և տևել շուրջ 1.5 ժամ:

«Բոլորիս կարծիքը միասնական էր, որ մեր զինված ուժերը ամբողջությամբ կարողանում են պահպանել մեր հասարակության անդորրը և խաղաղությունը, ամեն ինչ վերահսկելի է: Բոլորս գտել ենք, որ այս խնդրով բոլոր քաղաքական ուժերը՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, պետք է լինեն միասնական՝ սատարելով մեր զինված ուժերին բանակին: Անթույլատրելի ենք համարել Ադրբեջանի, մեղմ ասած, ապակառուցողական դիրքորոշումը, ինչպես նաև հավաստիացրել ենք, որ մենք էլ մեր կողմից բոլոր քաղաքական ուժերը կհորդորեն, կդիմեն հասարակական տարբեր խավերին, որ բոլորը միասնական լինեն մեր բանակի և մեր պետության կողքին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վերջին շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական և ղարաբաղա–ադրբեջանական սահմանին տիրող լարված մթնոլորտին, ապա Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ինքը երեկ այելել է Նոյեմբերյանում գտնվող զորամասեր, ներկա գտնվել զինվորների երդման արարողությանը, այնուհետև մարզպետի հետ մեկնել կրակի տակ գտնվող համայնքներ:

«Մենք ուղևորվեցինք Դովեղ ու Բարեկամավան: Նախ, տպավորությունս այնպիսին է, որ մեր զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակը, ոչ մի խուճապի խնդիր չկա, մեր բանակն ամբողջությամբ կարողանում է ապահովել մեր բնակչության անվտանգությունն ու անդորրը: Բնակիչները ևս բավականին հպարտ էին, նորմալ տրամադրությամբ էին: Միայն մեկ խնդիր կար, որ բերքահավաքը սկսվել է, ծխախոտի ու խաղողի այգիները գտնվում են ուղիղ կրակահերթի տակ: Մենք հորդորեցինք, որ այս պահին բերքահավաքով չզբաղվեն, որովհետև մենք մեր թշնամիների նենգությունը շատ լավ գիտենք…:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս