Մեր այն հարցին, թե արդյոք այդ բնորոշումը վերաբերո՞ւմ է նաև «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատում ներգրավված ուժերին, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Նրանք ժամանակավրեպ են, եթե նրանք հայտարարում են որևէ բան ու չեն կատարում, նշանակում է՝ անպայման պետք է պատժվեն, հեռանան, հայտարարել են հեղափոխություն, ու տեղի չունեցավ, դա նշանակում է՝ պարտվեց հայտարարողը: Նրանք գրավ չեն դնում իրենց արժանապատվությունը»: Մեր ճշտող հարցին՝ փաստորեն նրա՞նց էր վերաբերում Ձեր՝ հակաքաղաքական ընդդիմություն բնորոշումը՝ Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. ««Նոր Հայաստանին» ավելի վատ բան ասացի, ասացի՝ իրենք իրենց խոսքի տերը չեն»:
«Ծիծաղում եմ այսօրվա ընդդիմություն կոչվածի վրա: Եթե դուք այնպիսի ընդդիմություն եք, որ ձեր ներկայացուցիչները վաճառվում են ընտրատեղամասերում, ապա դուք ի՞նչ հույս ունեք, որ երկիր պետք է կառուցեք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Նրա խոսքով՝ իհարկե, այս սահմանադրական փոփոխություններն իրական հնարավորություն կտան ՀՀԿ-ին՝ շարունակել իշխել, և բնական է, որ ՀՀԿ-ի ղեկավարը կդառնա առաջին քարտուղարի գործառույթներով օժտված անձ:
«Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններից է կախված Ադրբեջանի վարքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ խոսելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման մասին: Նրա կարծիքով՝ Իլհամ Ալիևն ամենաքիչն է շահագրգռված, որ պատերազմը վերսկսվի, քանի որ այդ դեպքում կարող են նրա՝ նավթի վաճառքից ստացված եկամուտնեը վտանգվել.
Եվրամիությունը պետք է առանց այցագրի (վիզայի) ռեժիմ սահմանի Վրաստանի, Ուկրաինայի ու Կոսովոյի համար: Ինչպես հայտնել է AFP-ն, Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ավարտից հետո հրավիրված մամլո ասուլիսին նման խորհրդատվությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին մեկնարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
«Առանձնազրույցից հետո ներս հրավիրեցին համանախագահներին եւ արտգործնախարարներին»,- գրել է նա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շվեյցարիայի Բեռն քաղաքում ընթանում է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը: Այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում հերթական գրառումն է կատարել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին ու լուսանկար հրապարակել իր միկրոբոլոգում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ ստորագրել է Կոնգրեսի կողմից ընդունված 2016 թվականի դաշնային բյուջեն, որտեղ դրույթ կար ամերիկյան նավթի արտահանման 40-ամյա արգելքի վրա:
Ռոստովի մարզի իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների աշխատակիցները որոնում են 21-ամյա Օյղուլ Մ-ին, ով իր համախոհների հետ կարող է ահաբեկչություն նախապատրաստել Ռուսաստանում: Այս մասին հայտնել են LifeNews-ի աղբյուրները: Աղջիկը մի քանի անգամ ինքնապայթեցվելու մտադրություն է հայտնել:
«Ձեր հարցի մեջ կա մի փոքրիկ խորամանկություն, որովհետև գուցե հանրապետականները շատ են, նրանք ԱԺ-ում էլ են շատ, բայց ես միայն ֆեյսբուքյան տիրույթում ունեմ 40-50 մանկավարժ ընկերներ, որոնք կոնգրեսական են, ժառանգական են, քաղաքացիական ակտիվիստ են, ինչն ավելի սուր է»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման մասին, որն այս րոպեներին ընթանում է Շվեյցարիայի Բեռն քաղաքում:
ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը քիչ առաջ թվիթերյան իր էջում գրել է, որ արդեն մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Նրա փոխանցմամբ՝ հանդպմանը մասնակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
«Երկարատև վտանգն այն է, որ միջադեպերը դե ֆակտո սահմանին անվերահսկելի են դառնում։ Մյուս ռիսկն այն է, որ Ադրբեջանը շարունակում է կառուցել իր ռազմական կարողությունները, նրանք կարող են գերվստահ դառնալ։ Կա հայկական կողմը, որը գուցե փորձի հակադարձել։ Մյուս ռիսկն այն է, որ մեկ կամ մյուս կողմը գուցե փորձի փոխհատուցել ներքաղաքական լարվածությունը` Ղարաբաղի շուրջ լարվածություն հրահրելով։ Ցավոք սրտի, միջազգային խաղացողները չունեն արդյունավետ լծակներ` կարգավորում ապահովելու համար»:
Հիդրոմետկենտրոնի հիդրոօթերևութաբանները վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ են հայտարարել Մոսկվայում:
1997 թվականին ինձ թվում էր, որ Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղության հասնել` երկուստեք փոխզիջումների միջոցով: Գուցե այն ժամանակ դա իսկապես չէր բացառվում: Բայց այս տարիների ընթացքում կարծիքս փոխվել է` որեւէ բանի շուրջ, համենայնդեպս՝ Ադրբեջանի այս ղեկավարության օրոք, հարեւան պետության հետ հնարավոր չէ պայմանավորվել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը թվիթերի իր էջում գրել է, որ քիչ հետո կմեկնարկի Սարգսյան-Ալիև հանդիպումը: «Քիչ անց կսկսվի նախագահ Սարգսյանի հանդիպումը Ալիևի հետ։ Առաջինը ժամանեց Ադրբեջանի նախագահը»։
Այսօր գիշեր Բոդրումի ափերի մոտ խորտակվել է անօրինական ներգաղթյալների տեղափոխող նավ, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումն ի սկզբանե նախատեսված է եղել Փարիզում: Սակայն վերջին պահին Ալիևը հրաժարվել է: Ալիեւն այս կերպ հակադարձել է իր կնոջ հետ այս տարվա սեպտեմբերին Փարիզում տեղի ունեցած տհաճ միջադեպին, երբ հատուկ ծառայությունների աշխատակիցները չէին կանխել, որ լրագրողները չմոտենան Մեհրիբան Ալիևին ու տհաճ հարցերով չծաղրեն:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է բանաձևերի նախագիծը, որը միտված է աջակցել Սիրիայում խաղաղ գործընթացներին:
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ ընդունված խաղաղ գործընթացի բանաձևից: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ մոտակա 18 տարում Սիրիայում ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է անցկացվեն ընտրություններ, տեղեկացնում է BBC-ն:
Միացյալ Նահանգներն ակնկալում է Թուրքիայից դուրս բերել Իրաքից զորքն ու հարգել այդ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ում Սիրիայի հարցով բանաձևի ընդունումից հետո նշել է, որ վտանգավոր է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցը կախվածության մեջ դնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական ճակատագրի հարցից:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծչի սև արկղերի վերծանումը հաստատել է ռուսական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանը չխախտելու հանգամանքը, գրում է mianews.ru-ն:
Գորիկ Հակոբյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին հրապարակվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների իրական նկրտումներն ու գործելաոճը բացահայտող բազմաթիվ հայտարարություններ, որոնք էականորեն նպաստել են նաեւ մեր հասարակության տեղեկացվածության աստիճանի ու զգոնության բարձրացմանը:
ՄԱԿ-ը ներկայացրել է մարդկային պոտենցյալի զարգացման հերթական ամենամյա զեկույցը՝ «Մարդկային զարգացման ինդեքսը»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ընտանիքի հետ դեկտեմբերի 18-ին կուղևորվի Հավայան կղզիներ՝ տոնելու սուրբծննդյան արձակուրդները, հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
«Ինտեգրում և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում՝ ամփոփելով 2015թ., ասաց, որ տարին եղել է շատ բարդ, և ըստ նրա՝ գլոբալ քաղաքական և տնտեսական առճակատման ու տնտեսական ճգնաժամի տարի էր.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, որը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձևին, քանի որ վստահ է, որ ներկայիս Սահմանադրությամբ երկիրն այլևս չի կարող զարգանալ:
Նրա խոսքով՝ այն գործիչները, որոնք փորձում են այդ քաղաքակիրթ դաշտում ինչ-որ նոր կազմակերպություններ, կուսակցություններ ստեղծել, պատրաստվել 2017 թվին, դատապարտված են ոչնչի. «Եթե այդ գործիչների մղումը անկեղծ է ու իրենք խնդիր են դրել ընդդիմադիր բևեռ ձևավորելու, պետք է հասկանան, որ այդ բևեռը կարելի է ստեղծել միայն Ազատության հրապարակում»:
Պատերազմը Սիրիայում ձգձգվում է, քանի որ Արևմուտքի երկրները ձգտում են Սիրիայում փոխել իշխանությունը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նիդեռլանդական NPO2 հեռուստաալիքին տված հարցազրույցում: