Վաճառել է Դալլաքյանին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթին հայտնի է դարձել, որ Վիկտոր Դալլաքյանի և պաշտպանության նախկին նախարարի գլխավորությամբ ստեղծվող «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը ստեղծվել է դեռ 2003թ. հոկտեմբերին։ Այն ժամանակ, համապետական երկու՝ նախագահական և ԱԺ ընտրություններից հետո կուսակցությունը գրանցել է Խաչատուր Քոքոբելյանը։ Այժմ «Ազատ դեմոկրատների» նախագահը իրեն պատկանող և ոչ մեկին պետք չեկած կուսակցությունը վաճառել է Վիկտոր Դալլաքյանին, այսպիսով՝ վերջինիս ազատելով գրանցման հետ կապված գլխացավանքից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: