Բաժիններ՝

ՄԱԿ-ը հայտնել է Մոսուլում ջիհադիստների դաժանությունների մասին

ՄԱԿ-ը հաղորդագրություններ է տարածել այն մասին, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Մոսուլի շրջանում հաշվեհարդար է տեսնում խաղաղ բնակիչների նկատմամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ծայրահեղականների դաժանությունների մասին հաղորդագրություններն ստացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով հանձնակատարի վարչությունը: Ահաբեկիչների զոհերի թվում կան երեխաներ:

Այսպես, հաղորդվում է, որ Սաֆինա գյուղում սպանվել է 15 խաղաղ բնակիչ, իսկ նրանց մարմինները նետվել են գետը:

Մեկ այլ դեպքում 6 խաղաղ բնակչի կապել են ավտոմեքենայից և քարշ տվել փողոցներով:
Հաղորդվում է, որ նոր տեղեկություններ են ստացվում այն մասին, որ ահաբեկիչները խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31