Բաժիններ՝

Առգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանա

Առգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանա: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից:

Մայիսի 21-ին՝ ժամը 20․20-ին, Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի մոտ, իրավապահները կանգնեցրին «Մերսեդես» մակնիշի մի մեքենա։ Ձեբակալման պահին վարորդն ու ուղևորը փորձեցին դիմել փախուստի․ նրանցից մեկը՝ Վերին Պտղնի գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդը նետեց թմրանյութով փաթեթը։ Նա և մայրաքաղաքի Քոչարյան փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդը ձերբակալվեցին ու մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, իսկ «Մերսեդեսը»՝ պահպանվող հատուկ տարածք։

34-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա և կանեփի սերմ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ նետած փաթեթում հայտնաբերվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Երկուսն էլ ձերբակալվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031