
Հասան Ռոուհանին իր թեկնածությունը կառաջադրի 2017թ. նախագահական ընտրություններում

Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ երկրի նախագահ Հասան Ռոուհանին մտադիր է 2017թ. մասնակցել երկրի նախագահի ընտրություններին, հայտնում է իրանական Fars գործակալությունը։
«Այո՛, ես հաստատում եմ, որ նախագահ Ռոուհանին թեկնածու կլինի հաջորդ նախագահական ընտրություններին»,- հայտարարել է իրանցի նախարարը գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նախընտրական շտաբն իր աշխատանքը կսկսի 2017թ. հունվարին։
Նախարարը հայտնել Է, որ թեկնածուների գրանցումը տեղի Է ունենալու 2017թ. ապրիլի 10-14-ը, իսկ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի ապրիլի 27-ից և կտևի մինչև մայիսի 16-ը։
Իրանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 19-ին։