Շենգենյան գոտում երկարաձգվել է սահմանային վերահսկողությունը
Եվրամիության իշխանությունները 3 ամսով երկարաձգում են սահմանային հսկողության ռեժմինը Շենգենյան պայմանագրի գոտում՝ կապված ներգաղթյալների հոսքի հետ։ Որոշումը կայացրել է Եվրոպական հանձնաժողովը։ Ինչպես ասվում է նրա հայտարարության մեջ, այն վերաբերելու է Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Շվեդիա և Նորվեգիա մուտքի հսկիչ-անցագրային կետերին։
Ինչպես ասվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ, չնայած ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի շնորհիվ ներգաղթյալների թվի նվազմանը, մարդիկ նախկինի պես շարունակում են ժամանել Հունաստան և եվրոպական մյուս քաղաքներ։
Այդկերպ, սահմանային հսկողությունից հրաժարվելը կարող է հանգեցնել փախստականների հոսքի նոր ալիքի արդեն Եվրոպայի ներսում, ենթադրում են Եվրահանձնաժողովում։
«Շենգենյան գոտին առանց ներքին սահմանների պատմական ձեռքբերում է, որը մենք պետք է պահպանենք։ Մենք աշխատում ենք այն բանի ուղղությամբ, որ որքան հնարավոր է արագ վերադառնանք նորմալ, գործող Շենգենյան գոտու»,- ասվում է հայտարարության մեջ։