Երբ պարգևները բաժանվում քաղաքական հավատարմության համար, արժեզրկվում են թե՛ պետական շքանշանը, թե՛ իրական ծառայությունը հայրենիքին. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Երբ երկրում առողջապահությունը շարունակում է մնալ ծանրաբեռնված բուժաշխատողների, չլուծված համակարգային խնդիրների, մարզային բուժօգնության անկման, անվերջ բյուրոկրատիայի և հանրային դժգոհության կենտրոնում, իշխանությունը որոշել է ամենաբարձր պետական պարգևներից մեկը հանձնել հենց ոլորտի պատասխանատու նախարարին։

Սա պարզապես պարգևատրում չէ․ սա քաղաքական ուղերձ է, որ այս իշխանությունը առողջապահության ներկայիս վիճակը համարում է հաջողություն։

COVID-ի տարիների կորուստները, բուժաշխատողների նկատմամբ վերաբերմունքը, չկայացած բարեփոխումները, կադրային քաոսը, ոլորտի քաղաքականացումը, հիվանդանոցների և բժիշկների վրա աճող ճնշումները՝ այս ամենից հետո «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը շատերի համար ոչ թե գնահատական է, այլ հանրության հանդեպ անհարգալից վերաբերմունքի հերթական դրսևորում։

Եվ հատկապես ցավոտ է, երբ այս պարգևատրումը տեղի է ունենում այն ֆոնին, երբ հասարակությունը դեռ չի մոռացել պատերազմից հետո հերոսների մարմինների հետ կապված խայտառակ պատմությունները, և զոհվածների ընտանիքների ցավնը։ Այդ ամենից հետո պետական բարձրագույն պարգև հանձնելը շատերի համար ոչ թե հպարտության, այլ բարոյական ճգնաժամի խորհրդանիշ է դարձել։

Երբ պարգևները բաժանվում քաղաքական հավատարմության համար, արժեզրկվում են թե՛ պետական շքանշանը, թե՛ իրական ծառայությունը հայրենիքին։

Հ․Գ․ Սիրելի՛ քաղաքացի, գնա՛ ընտրության, որպեսզի մեր երկրում վերականգնվի արժանապատվությունը, պատասխանատվությունն ու պետականության զգացումը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031