Ռուսաստանում Հայաստանից կոնկրետություն են սպասում. TRIPP-ն անհրաժեշտ է Ասիայի և Եվրոպայի միջև լոգիստիկայում Իրանն ու ՌԴ-ն շրջանցելու համար. Սերգեյ Մելքոնյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը «APRI-Հայաստան» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից Հայաստանի տնտեսական կախվածությունը, Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ, ռուսական շուկան եվրոպականով փոխարինելու հնարավորությունը, TRIPS (ՄՄԻՏ) համաձայնագիրը և Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող ռիսկերը, Մարիա Զախարովայի հայտարարությունը՝ ԵՄ-ին Հայաստանի մերձեցման կուրսի վերաբերյալ, Իրան-Իսրայել-ԱՄՆ հակամարտությունը և դրա հետևանքները տարածաշրջանի համար, ինչպես նաև Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Իրանի նկատմամբ։
Հայկ Դերզյան



