
Թուրքիան 1.3 մլն դոլար է խոստացել Գյուլենի համախոհներին հայտնաբերելու համար

Թուրքիայի իշխանությունները թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO շարժման 37 անդամների անունները ներառել են հետախուզվող անձանց ցուցակում: Նրանցից 8-ին հայտնաբերելու համար թուրքական իշխանությունները խոստացել են դրամական խոշոր փոխհատուցում, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական շարժման 37 անդամների անունները ներառվել են հետախուզվող անձանց ցուցակում: Նրանցից 8-ի անունները ներառվել են առավել վտանգավոր հանցագործների «կարմիր» կատեգորիայում, որոնց հայտնաբերելու համար խոստացվել է դրամական պարգևատրում՝ 4 միլիոն թուրքական լիրայի չափով (1.3 մլն դոլար)»,- ասվում է Թուրքիայի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այդ ցուցակում ներառվել է նաև Ադիլ Օքսյուզի անունը, որը Թուրքիայի ձախողված ռազմական հեղաշրջման ակտիվ մասնակիցներից էր: