««Ազգաբնակչությունը» շատ լավ բառ է, և որևէ Սովետի, այլ պետության հետ կապելը հնարավոր չէ». Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկության ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկեց «ազգաբնակչություն» տերմինը փոխարինել մեկ այլ բառով։
«Պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ նախագծին կողմ եմ, բայց կարծում եմ՝ «ազգաբնակչություն» բառը պետք է փոխարինվի այլ տերմինով, քանի որ այն Խորհրդային Միության տարիներից մնացած տերմին է և վերաբերում էր «народа насилие» հասկացությանը, Հայաստանում ազգաբնակչության խնդիր մենք չունենք, սա կայսրական խնդիր է հետապնդում, հետևաբար՝ կխնդրեի, որ միայն և միայն այդ բառը փոխել, իսկ ընդհանուր բովանդակության վերաբերյալ կարծիքս դրական է»,- հայտարարեց պատգամավորը։
««Ազգաբնակչությունը» շատ լավ բառ է, և որևէ Սովետի, այլ պետության հետ կապելը հնարավոր չէ, բայց եթե առաջարկում եք, գրավոր առաջարկեք, կփորձենք նորից նայել»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։