The New York Times-ը պարզել է, թե ինչով կզբաղվի Օբաման նախագահությունից հետո
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, լքելով Սիօտակ տունը 2017թ. հունվարի 20-ին, հնարավոր է, կսկսի աշխատել Սիլիկոնային հովտի բարձր տեխնոլոգիաների ոլորտում, գրում է The New York Times-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Օբամայի ենթականերն անցած տարի մոտ տասն անգամ այցելել են Կալիֆոռնիայում բարձր տեխնոլոգիաների զարգացման կենտրոններ, որպեսզի օգնեն նախագահին պլանավորել իր ապագան։
«Ես չեմ զարմանա, եթե Օբաման կենտրոնանա նոր տեխնոլոգիաների վրա երկրի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո»,- թերթին ասել է AOL ընկերության համահիմնադիր Սթիվ Քեյսը։
The New York Times-ը նշում է, որ ԱՄՆ նախագահի մի շարք ենթականեր արդեն աշխատում են այնպիսի խոշոր ընկերություններում, ինչպիսիք են Uber-ը, Amazon-ը, GoFundMe-ն ու Apple-ը։
Բացի այդ՝ պարբերականը հիշեցրել է տիեզերական ոլորտի նկատմամբ Օբամայի հետաքրքրության մասին, ինչը կարող է դառնալ ևս մեկ ուղղություն նրա ապագա կարիերայում։
Թերթը նշում է, որ Սպիտակ տան աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանել Բարաք Օբամայի պլանները հունվարի 21-ից հետո։
Սակայն ԱՄՆ նախագահի գիտության և տեխնոլոգիաների ոլորտում քաղաքականության հարցերով նախկին օգնական Ֆիլ Լարսոնը Օբամային բնութագրել է որպես «նախագահի, որը հետաքրքրվում է տեխնոլոգիաներով»։