Ադանան Թուրքիայի ամենածույլ, իսկ Ստամբուլն ամենաաշխատասեր քաղաքն է

Աշխարհահռչակ «Forbes» տնտեսագիտական ամսագիրը հետազոտություն է հրապարակել Թուրքիայի քաղաքների աշխատանքային տեմպի, արտադրողականության մակարդակի և աշխատուժի արդյունավետության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ իրականացված վերլուծության՝ կազմվել են «աշխատանքը չսիրող» (ծույլ) և «աշխատասեր» քաղաքների վարկանիշային աղյուսակներ։

«Աշխատանքը չսիրող» քաղաքների ցուցակը գլխավորել է Ադանան: Այս կատեգորիայի մյուս քաղաքներն են, ըստ հաջորդականության, Անթալիան, Իզմիրը, Տրապիզոնը, Արդվինը և Մերսինը:

Ըստ աշխատանքային բարձր տեմպի և արտադրողականության՝ Թուրքիայի «ամենաաշխատասեր» քաղաքներն են ճանաչվել Ստամբուլն ու մայրաքաղաք Անկարան: Այս ցուցակում դրանց հաջորդել են Բուրսան, Թեքիրդաղը, Քոջաէլին և Էսքիշեհիրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031