Բաժիններ՝

Բրիտանիան Էստոնիայում գրեթե 1000 զինծառայող կտեղակայի

Մեծ Բրիտանիան հաջորդ տարվա գարնանը Էստոնիայում կտեղակայի մոտ 800 զինծառայող, ինչպես նաև ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և անօդաչու թռչող սարքեր։

Տեխնիկան և զինծառայողները երկրում կտեղակայվեն ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության շրջանակներում, որը ենթադրում է ուժեղացված ռազմական ներկայություն դաշինքի արևելյան սահմաններում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։

«Այդ գումարտակը իր բնույթով կլինի պաշտպանական, սակայն այն ամբողջությամբ պատրաստ կլինի կատարել մարտական առաջադրանքներ»,- ասել է նա։

Ֆելլոնի խոսքով՝ բրիտանական զորքերը կտեղակայվեն Էստոնիայում, նրանց կմիանան նաև Ֆրանսիայի և Դանիայի զինծառայողները։ Այնուհետ կտեղակայվի ռազմական տեխնիկան, ներառյալ՝ մարտավարական ԱԹՍ-ները, Challenger 2 տանկերն ու հետևակի մարտական Warrior մեքենաները։

«Դա լուրջ ռազմական ներկայություն է»,- ասել է Ֆելլոնը։
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 26-27-ը Բրյուսելում կքննարնեն դաշինքի բազմազգ գումարտակի տեղակայման հարցը Բալթյան երկրներում և Լեհաստանում, ներկայության ուժեղացումը Ռումինիայում և Բուլղարիայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս