Դինքի սպանության գործով կասկածյալը նոր պաշտոն է ստացել

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Էնգին Դինչը, ով զբաղեցնում էր Տրապիզոնի ոստիկանության հետախուզական բաժնի պետի պաշտոնը, նշականվել է Էսքիշեհիրի ոստիկանության պետի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ընդհանուր առմամբ, երկրում նշանակումներ են արվել 34 նահանգների ոստիկանական վարչություններում:

Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հոկտեմբերի 10-ին կայացած դինքի սպանության դատական նիստին առաջին անգամ ներկա է գտնվել սպանության գործի կասկածյալ Էնգին Դինչը: Մինչև պաշտպանական ելույթը սկսելը Էնգին Դինչը նշել էր, որ ցավում է Հրանտ Դինքի սպանության համար:

Տեսանյութեր

Լրահոս