Մոսկվան ԱՄՆ-ին մեղադրել է Մոսուլի դպրոցը ռմբակոծելու մեջ
Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբն ամերիկյան ավիացիային մեղադրել է Մոսուլի բնակելի թաղամասերը, դպրոցներն ու քաղաքացիական ենթակառուցվածքի մյուս շինությունները ռմբակոծելու մեջ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյին:
«Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը ավիահարված է հասցրել աղջիկների Ալ-Խաջ Յունուս դպրոցին, որը տեղակայված է Մոսուլի հարավային մասում»,- ասել է նա:
Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին նաև Մոսուլից 20 կմ հեռավորության վրա գտնվող Կարակոշի բնակելի թաղամասերին հարված հասցնելու մեջ:
ՌԴ գլխավոր շտաբը պնդում է, որ բնակելի թաղամասերին հասցված հարվածների հետևանքով սպանվել է ավելի քան 60 խաղաղ բնակիչ, ավելի քան 200-ը տուժել է: