Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքականություն վերադառնալու մասին. «Փակված գիրքը կարող է բացվել»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում կարող է քաղաքականությունում իր գործունեության ծալված էջը բացել:
«Եթե անհրաժեշտություն լինի, եթե դրա կարիքը լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել, պահանջարկը լինի, թեկուզ ես դրա կարիքը չունեմ, եթե անհրաժեշտություն լինի, հնարավոր ա, որ ծալած էջը, փակված գիրքը բացվի»,- ասաց Գ. Ծառուկյանը:
Նա հավաստեց, որ ժողովրդի հետ է, նաև վստահեցրեց, որ ինքը նենգ մարդ չի. «Ուզում եմ բոլորին տեղեկացնել՝ ինչքան մարդը հզոր է, ուժեղ է, բարի է, այնքան կամեցող է և ներող է, որ բոլորն իմանան: Ես բոլորին ներում եմ»։
Մանրամասները` տեսանյութում: