Արհեստական բանականությունն արդեն փոխարինում է մարդկանց․ աշխարհում միլիոնավոր մարդիկ ստիպված կլինեն փոխել իրենց մասնագիտությունը արհեստական բանականության պատճառով․ Պուտին
Արհեստական բանականության զարգացումը պահանջում է զգալի ֆինանսավորում, և Ռուսաստանը կարող է հատկացնել անհրաժեշտ ռեսուրսները, այս մասին ԵԱՏՄ ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանն այն քիչ երկրներից մեկն է, որը ստեղծում է ինքնիշխան արհեստական բանականության հարթակներ։ Մենք գիտակցում ենք, որ արհեստական բանականության ոլորտում գործընկերների հետ ուժերը միավորելը կարող է հսկայական արդյունքներ տալ։ Արհեստական բանականությունն արդեն փոխարինում է կրտսեր մակարդակի աշխատողներին, և ապագայում դա կարող է ազդել նաև միջին մակարդակի աշխատողների վրա։
Իրական է այն սցենարը, երբ աշխարհի միլիոնավոր մարդիկ ստիպված կլինեն փոխել իրենց մասնագիտությունը արհեստական բանականության պատճառով։ Մենք պետք է պատրաստ լինենք արհեստական բանականության զարգացումների պատճառով առաջիկա փոփոխություններին և, ավելի լավ է, դրանք օգտագործենք որպես տնտեսական աճի շարժիչ ուժ»,-նշել է նա։



