![](/banners/BeFunky-design.jpg)
«Վնուկովո» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի շարժիչը թռիչքից առաջ այրվել է
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/inqnatir.jpg)
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում՝ գիշերվա ժ․02.00-ի սահմաններում, հենց թռիչքուղում այրվել է «Յուտեյր» ավիաընկերության Մոսկվա-Երևան ուղևորատար ինքնաթիռի շարժիչը։
Ինքնաթիռը պատրաստ է եղել Հայաստան ուղևորվելուն, հայտնում է tvzvezda.ru-ն։
Ուղևորներն այդ ժամանակ գտնվել են ինքնաթիռի սրահում։ Վախեցած մարդկանց արագ տարհանել են։ Դեպքի վայր ժամանած հրշեջները հանգցրել են կրակը։ Օդանավը փոխվել է, և ներկայումս ուղևորները արդեն վայրէջք են կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
«Վնուկովո» օդանավակայանում աշխատում են արտակարգ ծառայությունները, փորձում են պարզել հրդեհի առաջացման պատճառները։