Բացահայտվել է մահացու սխալը, որը թույլ ենք տալիս թեյախմության ժամանակ

Սրտաբան Խոսե Աբելյանը բացահայտել է թեյ խմելիս տարածված մի սխալ, որը կարող է մահացու լինել: Նրա խոսքերը մեջբերում է El Confidencial-ը։

Աբելյանը զգուշացրել է, որ չի կարելի շատ տաք թեյ խմել: Նա ընդգծել է, որ 60 աստիճան Ցելսիուսից տաք ըմպելիքները մեծացնում են կերակրափողի քաղցկեղի առաջացման ռիսկը։

Ընդհանուր առմամբ, օրական երկու-երեք բաժակ թեյը դրական ազդեցություն ունի սրտանոթային առողջության վրա՝ շնորհիվ իր միացությունների, որոնք ունեն հակաբորբոքային և հակաօքսիդանտային հատկություններ, հավելել է բժիշկը։ Այնուամենայնիվ, նա կոչ է արել խուսափել ըմպելիքին շաքար և այլ քաղցրացուցիչներ ավելացնելուց, քանի որ դրանք զգալիորեն նվազեցնում են դրա օգտակար հատկությունները։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031