Ընտրություններից հետո իշխանությունները ուզում են «օպտիմիզացնել» ողջ մարզային սոցիալական ենթակառուցվածքը. հիշենք ինչպես «օպտիմիզացրեցին» Արցախը. Հրանտ Միքայելյան
Քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյանը գրում է. «Ընտրություններից հետո իշխանությունները ուզում են «օպտիմիզացնել» ողջ մարզային սոցիալական ենթակառուցվածքը, ամենինչը առավել կենտրոնացնելով մարզկենտրոններում ու Երևանում: Միշտ հիշենք նաև ինչպես «օպտիմիզացրեցին» Արցախը:
Բոլորին խնդրում եմ տարածել այս քարտեզը: Քարտեզի վրա արտացոլված է
– 231 դպրոց Հայաստանի Հանրապետությունում, որոնք կառավարության որոշումով փակվում են 2026 թվականին, միավորվելով խոշորացված դպրոցներում, իսկ գյուղերը կորցնում են իրենց միակ դպրոցը
– 219 դպրոց Արցախում, որոնք հայ երեխաներ այլևս չեն կարող այցելել, քանի որ մնացել են թշամուն
– 41 հիվանդանոց Հայաստանի մարզերում, որոնք կառավարության որոշումով փակվում են և նրանց տեղը բացվում է 10 խոշոր բժշկական կենտրոն
– 21 հիվանդանոց և 13 ամբուլատորիա Արցախում
Ընդամենը 525 կրթության ու առողջապահության օբյեկտ Հայաստանում (ՀՀ և Արցախ)»:




