Բաժիններ՝

Ավստրալիան խստացրեց աշխատանքային այցագրերի տրամադրման պահանջները

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը հայտարարել է կարճաժամկետ աշխատանքային այցագրերի վերացման եւ երկրում աշխատելու համար այցագրի ստացման պահանջների խստացման մասին։

«Ավստրալացիները պետք է առավելություն ունենան Ավստրալիայում աշխատանք ստանալիս: Ուստի մենք վերացնում ենք թիվ 457 ձեւի այցագրերը՝ այն այցագրերը, որոնք օտարերկրացիներին թույլ են տալիս ժամանակավոր աշխատել մեր երկրում»,­-հայտարարել է Թեռնբուլը տեսաուղերձում, որը զետեղված է Facebook սոցիալական ցանցի նրա էջում:

Վարչապետի խոսքով՝ նոր այցագրերը կստանան «ամենալավ եւ առաջնակարգ» աշխատողները: Նա հավելել է, որ այդ փաստաթուղթն ստանալու համար անհրաժեշտ է անգլերենի ավելի լավ իմացություն, աշխատանքի փորձ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930