Ռուսաստանը 1,5 մլրդ դոլարի վնաս է կրել Թուրքիայից լոլիկի ներկրումը արգելելու համար. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Ռուսական հայտնի «Գայդարի ինստիտուտի» վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Թուրքիայի դեմ Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոցները Ռուսաստանին 1.5 մլրդ դոլարի վնաս են հասցրել միայն լոլիկի ներմուծման տեսանկյունից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» պարբերականը:

Ինստիտուտի հետազոտությունների համաձայն՝ պատժամիջոցները իհարկե խթանել են լոլիկի ներքին արտադրությունը ՌԴ-ում, սակայն ռուսաստանցի արտադրողները կարողացել են գրավել լոլիկի` իրենց իսկ շուկայի միայն 500 միլիոն դոլարանոց «հատվածը»:

Այս տեղեկատվությունը կարեւոր է նաեւ Հայաստանի համար, քանի որ այդ պատժամիջոցների շնորհիվ միայն անցած տարի ՀՀ-ից ՌԴ, ըստ պաշտոնական վիճակագրության, արտահանվել է 36 հազար տոննա լոլիկ:

Սակայն վերլուծությունները ցույց են տալիս, որ իրականում դրա մի չնչին մասն է եղել հայկական արտադրության, իսկ մեծագույն մասը նույն թուրքական լոլիկն է, որը գալիս է Հայաստան եւ վերաարտահանվում հայկականի անվան տակ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս