Բաժիններ՝

Ֆիյոնը խոստացել է սառը պատերազմ թույլ չտալ ԱՄՆ­-ի և Ռուսաստանի միջև

«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը կարեւորում է պայքարը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար: Այդ մասին նա հայտարարել է “Europe-­1” ռադիոկայանի եթերում:

Նրա խոսքով Ֆրանսիան պետք է անկախ քաղաքականություն վարի: «Դառնալով նախագահ՝ ես մտադիր չեմ նոր սառը պատերազմ թույլ տալ աշխարհում ամենախոշոր միջուկային զինանոցներն ունեցող երկրների, այսինքն՝ ԱՄՆ­-ի եւ Ռուսաստանի միջեւ: Ֆրանսիան, վարելով անկախ քաղաքականություն, պետք է իր ձայնը բարձրացնի ՄԱԿ-­ի Անվտանգության խորհրդում եւ առաջադրի այնպիսի նախաձեռնություններ, որոնք թույլ կտան խուսափել պատերազմից, քանի որ ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն այսօր աչքի է ընկնում անկանխատեսելիությամբ, հետեւաբար այն վտանգավոր է: Այն վտանգ է ներկայացնում խաղաղության գործի համար, քանի որ անթույլատրելի է ամենուրեք իրականացնել ռազմական միջամտություններ՝ ղեկավարվելով սոսկ հույզերի պոռթկմամբ, ինչպես այժմ դա անում է ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը»,­-ընդգծել է Ֆիյոնը:

Պատասխանելով Թուրքիայում կայացած հանրաքվեի վերաբերյալ հարցին՝ Ֆիյոնը նշել է, թե «անհրաժեշտ է, որ Ֆրանսիան եւ Եվրոպան գործեն ԱՄՆ-­ից անկախ»:

«Օգտակար չեմ համարում այն, որ Դոնալդ Թրամփը հապճեպորեն Թայիփ Էրդողանին շնորհավորեց հաղթանակի առթիվ այն դեպքում, երբ այդ քաղաքական գործիչը ոտնահարում է ժողովրդավարությունն իր երկրում: Թրամփը հաճախ հանկարծակիորեն եւ անկանխատեսելիորեն փոխում է դիրքորոշումները, եւ դա մեկ անգամ եւս մատնանշում է, որ Ֆրանսիան պետք է անկախ քաղաքականություն վարի»,-­հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս