ՀՀԿ-ում ներքին «ռազբորկաները» չեն դադարում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ Հանրապետականը փորձում է «աղբը տնից չհանել», սակայն ՀՀԿ խոհանոցից լուրեր են հասնում, որ ներքին «ռազբորկաները» չեն դադարում։ Բանն այն է, որ կուսակցությանը հետաքրքրում է իր ստացած ձայների հանրագումարը, եւ կարեւոր չէ, թե այդ ձայներն ով է բերել՝ Վահրամ Բաղդասարյա՞նը, թե՞ Դերժավի Արկադը, սակայն իրենք՝ ռեյտինգային թեկնածուները, այդպես չեն կարծում։ Գրեթե բոլոր մարզերի վարկանիշային թեկնածուների հարաբերությունները լարված են՝ նրանցից շատերը համոզված են, որ իրենց ձայները կուսակիցները գողացել են։

Այնտեղ, որտեղ ռեյտինգային մի թեկնածուն վերահսկողներ չի ունեցել, նրա քվեաթերթիկները դրվել են մյուս թեկնածուի օգտին, ով կարողացել է լեզու գտնել հանձնաժողովականների հետ։ Ըստ այդմ, դժգոհներ կան եւ Լոռվա մարզի, եւ Շիրակի, եւ Արագածոտնի, եւ հատկապես Երեւանի թեկնածուների թվում։

Ըստ ՀՀԿ-ականներից ստացած տեղեկությունների, «գողացել» են անգամ Երեւանում առաջադրված հարկայինի աշխատողների, ԴԱՀԿ նախկին աշխատակից Տավրոս Գեւորգյանի, Կոտայքում՝ Վարդան Այվազյանի եւ ուրիշների ձայները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930