Ինչու Փոստաջյանը բարկացած ոտքի կանգնեց ու սպառնաց հեռանալ եթերից. «ՀԺ»
«Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն երեկ երեկոյան հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարին: Ծրագրի առաջին րոպեներին հաղորդումը վարողը փորձում էր պարզել, թե ինչում է կայանում Փոստանջանի ու նրա ղեկավարած կուսակցության գաղափարական տարաձայնությունը «Ելք» դաշինքի հետ, ինչու Զարուհի Փոստանջայնը չցանկացավ միասնաբար մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, ինչի պատճառով ստեղծվեց մի իրավիճակ, որ ընտրապայքարի մեջ են մտել մեկ իշխանական ուժ եւ երկու ընդդիմադիր:
Փոստանջյանին դուր չէին գալիս Ելքի ու Փաշինյանի մասին հարցերը եւ առաջարկեց անցնել այլ թեմաների: Բայց Պետրոս Ղազարյանը չէր նահանջում, էլի խոսում էր չմիավորվելու պարագայում ձայները կիսվելու մասին:
Փոստանջյանը չհամաձայնելով՝ ասաց, որ հավակնում են մեծամասնաություն ստանալ, կարծիք հայտնեց, որ Փաշինյանը նպատակ չունի քաղաքապետ դառնալու եւ նա գնալու է ԱԺ-ում աշխատելու, որովհետեւ այնտեղ ավելի պահանջված է:
Հաղորդավարը հիշեցրեց, որ նա ասել է՝ ուզում եմ քաղաքապետ դառնալ ու նույնիսկ երգել է հանուն դրա: Խոսեց իր տպավորության մասին, թե Փոստանջյանի խնդիրը Փաշինյանի հետ է, հետո քաղաքացիներին հղում անելով էլի փորձում էր ասել, դժվա՞ր էր միավորվել, ձայները չկիսել:
Բայց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդն այլեւս չհամբերեց: «Կներես, չեմ.. գնում եմ, ես չեմ եկել, որ… ես խնդրեցի, որ Փաշինյանից հարց չեք տալիս: Չէ, գնացինք, նորից ենք անում, կամ էլ ես թողնում եմ, գնամ, չէ, ես գնում եմ, Փաշինյանից վաբշե, «Ելքից էլ հարց չտաս «վաբշե»,- ասաց նա՝ արդեն ոտքի կանգնած ու փորձելով պոկել կրծքին ամրացված բարձրախոսը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: