Բաժիններ՝

Թուրքիան ևս երեք ամսով երկարաձգելու է արտակարգ դրությունը

Թուրքիայում գումարված Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել երկրում հայտարարված արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է  թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Արտակարգ դրությունը նախատեսվում է երկարաձգել ապրիլի 19-­ից սկսած: Որոշումը վերջանական ուժի մեջ կմտնի մեջլիսում հաստատումից հետո:

Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-­ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 20­-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 11­-ին, ապա նաև հունվարի 3­-ին երկարաձգվել էր 90­-ական օրով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս