Արարատի մարզում կրքերը չեն հանդարտվում. «Ավշարի» եղբայրները սկսել են պատժիչ գործողությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատի մարզում անգամ ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը եւ իր եղբյարը՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր ընտրված Արայիկ Գրիգորյանը, սկսել են վրեժխնդիր լինել ու պատժել իրենց համար չաշխատած, ձայն չապահոված պաշտոնյաներին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարզպետի որոշմամբ օրերս աշխատանքից ազատվել է Մխչյան գյուղի դպրոցի տնօրեն Աննա Ավագյանը: Ինչպես հայտնի է՝ Մխչյանը տարեսկզբին ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցրած ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղն է, և, բնականաբար, այնտեղ ԱԺ ընտրություններում աշխատել են հօգուտ Աբրահամյանի որդու՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի, որը «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից էր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930