Բաժիններ՝

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարում Թբիլիսիում

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որն ապրիլի 17-­ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան, բանակցություններ է վարում Թբիլիսիում: Նրան արդեն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն:

Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վրաստանի
վարչապետ ԳԵորգի Կվիրիկաշվիլին շաբաթվա վերջին կայցելի Իրան: Իրանի ԱԳ նախարարի այցի շրջանակներում նախատեսված է նրա հանդիպումը հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

Նաեւ կկայանա վրաց­իրանական գործարար համաժողով: «Երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ կարեւոր է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի պլանավորված այցն Իրան, որը տեղի կունենա ընթացիկ շաբաթվա վերջին: Այսօր մենք միասին հանգամանորեն քննարկեցինք այցի, այդ թվում՝ այն հանդիպումների նախապատրաստման հարցերը, որոնք կանցկացվեն Թեհրանում»,-­ասել է Ջանելիձեն մամուլի ասուլիսում:

Կողմերը հույս են հայտնել, որ փոխադարձ այցերը կխթանեն Վրաստանի եւ Իրանի երկկողմ հարաբերությունների խորացումը, հաղորդել է Sputnik­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930