Բաժիններ՝

«Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է ողջ տարածաշրջանի համար». Էրդողան

Թուրքիայի և Իսրայելի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Ռեուվեն Ռիվլինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են օրինագիծը, որը արգելում է ազանը բարձրախոսի միջոցով հնչեցնել Իսրայելում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Իսրակելի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զրուցյոի ընթացքում Էրդողանը հետաքրքրվել է օրինագծով։

Իսրայելի նախագահը հայտարարել է, որ Իսրայելում ապահովվելու է դավանանքի ազատությունը բոլոր կրոնների ներկայացուցիչների, այդ թվում՝ մուսուլմանների, քրիստոնյաների ու հուդայականության հետևորդների համար։

Էրդողանը ասել է, թե թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է ողջ տարածաշրջանի համար։

Նա հույս է հայտնել, թե երկու երկրների էներգետիկայի նախարարությունները համատեղ գազային նախագծեր կյանքի կկոչեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930