Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական փրայմերիզի երկրորդ փուլը
Աջ կենտրոնամետներն այսօր Ֆրանսիայում հանրապետականների գլխավորությամբ կընտրեն 2017թ. նախագահական ընտրություններում իրենց թեկնածուին:
Ինչպես գրում է Le Figaro-ն, փրայմերիզի երկրորդ փուլին մասնակցում է 2 թեկնածու, որոնք մեկ շաբաթ առաջ կայացած առաջին փուլի ընթացքում հավաքել են առավել շատ ձայներ:
Առաջին փուլում առաջատար էր դարձել ռուսամետ թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը՝ ձայների 44%-ով: Փրայմերիզում երկրորդ տեղն զբաղեցրել էր 1995-1997թթ. վարչապետի պաշտոնն զբաղեցրած, Բորդոյի քաղաքապետ Ալեն Ժյուպեն (ձայների 27,8%):
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին փրայմերիզում հավաքել էր ձայների ընդամենը 21,7%-ը:
Ֆրանսիայում նախագահական վարկանիշներում առաջատարն է ուլտրաաջ Մարին Լե Պենը: