Բաժիններ՝

Ֆիդել Կաստրոյի քույրը հրաժարվել է մասնակցել եղբոր հուղարկավորությանը

1964 թվականից ԱՄՆ-ում բնակվող Ֆիդել Կաստրոյի քույրը՝ Խուանիտան, ափսոսում է եղբոր մահվան համար, սակայն չի պլանավորում գնալ Կուբա՝ մասնակցելու վերջինիս հուղարկավորությանը:

«Ինչ վերաբերում է անառողջ լուրերին, թե ես ուղևորվում եմ Կուբա՝ հուղարկավորությանը մասնակցելու, ցանկանում եմ հայտարարել, թե ես երբեք չեմ վերադարձել կղզի և դա անելու ցանկություն էլ չունեմ»,- նրա խոսքերը մեջբերել է Nuevo Herald-ը:

«Որպես Ֆիդելի քույր՝ ես սգում եմ այդ պահերին մարդու կորուստը, ում երակներով նույն արյունն էր հոսում, այդպես էր, երբ մահացան իմ եղբայր Ռամոնն ու քույր Անխելիտան»,- ասել է 83-ամյա Խուանիտան:

Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ երկար ժամանակ պայքարել է Կուբայի իշխանությունների համակարգի դեմ:

Հիշեցնենք, որ Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի թաղման արարողությունը կկայանա դեկտեմբերի 4-ին:

Կոմունիստական հեղափոխության առաջնորդի մահվան կապակցությամբ երկրում կհայտարարվի 9-օրյա սուգ:

Ֆիդել Կաստրոն առողջական խնդիրների պատճառով 2008 թվականից իշխանությունը փոխանցել էր կրտսեր եղբորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս