Բաժիններ՝

Վրաստանի նախագահը Գեորգի Կվիրիկաշվիլիին վարչապետ է նշանակել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է Գեորգի Կվիրիկաշվիլիին երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանը։ Երկրի խորհրդարանը Կվիրիկաշվիլիին ավելի վաղ ստահություն էր հայտնել էր, հայտնում է Վրաստանի նախագահի վարչակազմը:

Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն էր հայտնել երկրի կառավարության նոր կազմին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Կվիրիկաշվիլիի ղեկավարությամբ:

Խորհրդարանում կառավարությանը և ծրագրին վստահություն հայտնելու օգտին կողմ էր քվեարկել 110 պատգամավոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս