Բաժիններ՝

Ռոուհանին Թուրքիային համագործակցության կոչ է արել տարածաշրջանային խնդիրների լուծման նպատակով

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կոչ է արել զարգացնել Անկարայի և Թեհրանի միջև հարաբերությունները՝ լուծելու Մերձավոր Արևելքի խնդիրները, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

«Ներկայումս, երբ իրավիճակը տարածաշրջանում անկայուն է, համագործակցության զարգացումը, ինչպես նաև Թեհրանի և Անկարայի միջև շփումները կարող են բավական օգտակար լինել տարածաշրջանի խնդիրների լուծման համար»,- հայտարարել է Ռոուհանին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքներով:

Իրանի նախագահը ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների համագործակցությունը անհրաժեշտ է Սիրիայի և Իրաքի ճգնաժամի լուծման, ինչպես նաև այդ երկրներում ահաբեկչության դեմ պայքարի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930