Բաժիններ՝

Օբաման համոզել է Քլինթոնին ընդունել ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտությունը. The Hill

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ընդունել է նոյեմբերի 8-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտությունը միայն այն բանից հետ, երբ նրան զանգահարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Հենց նա է համոզել Հիլարիին անել համապատասխան հայտարարությունն ու զանգահարել հանրապետական Դոնալդ Թրամփին, հայտնում է The Hill-ը, որը ծանոթացել է լրագրողներ Էմի Փարնսի և Ջոնաթան Ալլենի գրած, սակայն դեռևս չտպագրված գրքի հետ:

ԶԼՄ-ների 3 աղբյուրների տվյալներով՝ Քլինթոնի նախընտրական շտաբը մինչև վերջին պահը հույս ուներ, թե կհաղթի դեմոկրատ թեկնածուն՝ սպասելով Միչիգան, Վիսկոնսին և Փենսիլվանիա նահանգների արդյունքներին: Հենց վերջինի քվեարկությունը, որտեղ հաղթեց Թրամփը, դարձավ «բեկումնային»: Դրանից հետո Օբաման զանգահարել է Քլինթոնին և ասել, որ նա «պետք է ընդունի իր պարտությունը»:

Ներկայումս, գրում է թերթը, Քլինթոնի և Օբամայի կողմնակիցների միջև տարաձայնություններ են առաջացել, և «պայքար է ընթանում» այդ երեք նահանգներում ձայների վերահաշվարկի անհրաժեշտության շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս