Բաժիններ՝

Կուբայում ակտիվիստները 13 տարվա մեջ առաջին անգամ չեղյալ են հայտարարել բողոքի ամենշաբաթյա երթը

Կուբայի ամենահայտնի ընդդիմադիր շարժումը՝ «Սպիտակ հագած կանայք», 13 տարում առաջին անգամ չեղյալ է հայտարարել իր բողոքի ավանդական ակցիան երկրի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան պատճառով։

Շարժման անդամները հիմնականում ազատազրկված այլախոհների կանայք են, նրանք իրենց որոշումը բացատրել են լարվածություն չստեղծելու ցանկությամբ։

«Մենք չենք գնա երթի, որպեսզի կառավարությունը դա սադրանք չհամարի, որպեսզի կարողանան հարգել հիշատակը»,- հայտարարել է շարժման առաջնորդ Բերթա Սոլերը։
«Սպիտակ հագած կանայք» միտինգ են անում յուրաքանչյուր կիրակի՝ անտեսելով իշխանությունների՝ բողոքի ակցիայի անցկացման արգելքը։

Կուբայի իշխանությունները պնդում են, որ երկրում չկան քաղբանտարկյալներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930