![](/banners/BeFunky-design.jpg)
Նիկարագուան Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ երկրում հայտարարել է 9-օրյա սուգ
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/1476245544_640x419.jpg)
Նիկարագուան շաբաթ օրը Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ երկրում հայտարարել է 9-օրյա սուգ, հայտնում է RIA Novosti-ն:
Համապատասխան հրամանն ստորագրել է նախագահ Դանիել Օրտեգան:
Նիկարագուան այդկերպ միացել է Կուբային, Ուրուգվային, Վենեսուելային, Ալժիրին, որոնք նույնպես սուգ են հայտարարել 90-ամյա Կաստրոյի մահվան կապակցությամբ: