Բաժիններ՝

Հավանայի շենքերի ճակատներին հայտնվել են Ֆիդել Կաստրոյի լուսանկարները

Ֆիդել Կաստրոյի՝ Կուբայական հեղափոխության՝ վախճանված առաջնորդի լուսանկարները եւ Ազատության կղզու ազգային դրոշները՝ սեւ ժապավեններով, հայտնվել են Հավանայի տների պատշգամբներում, շենքերի եւ գործարար կենտրոնների ճակատներին:

Կուբայական Granma թերթը՝ երկրի Կումունիստական կուսակցության Կենտկոմի օրգանը, որը կիրակի օրերին լույս չի տեսնում, այս անգամ վաճառքի է հանվել սգո, ինչպես եւ մեկ օր առաջ, սեւ գույնով՝ առանց հրատարակության համար բնորոշ կարմիր վառ գույնի: Առաջին էջին սոսկ մեկ նախադասություն է. «Կուբան Ֆիդելն է»:

Մնացած տարածությունն զբաղեցնում է նկարազարդող նկարիչ Արեսի պլակատը՝ զինվորական համագեստով զենքը ձեռքին Կաստրոյի դիմանկարը՝ բազմակի վերարտադրությամբ:

Այս պահին  ցավակցություններով արդեն շուրջ 28 հազար ուղերձներ են ստացվել Կուբայի, ինչպես նաեւ այլ երկրների մասնավոր անձանցից եւ կառավարական կազմակերպություններից, պետական հիմնարկություններից եւ արտադրական կոլեկտիվներից Կուբայի ժողովրդի եւ կառավարության անունով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930