![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը կդառնա տնային կենդանի չպահող՝ 150 տարվա մեջ առաջին նախագահը
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/rts7ux4_640x420.jpg)
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դառնալ մեկուկես դարում առաջին նախագահը, որը չունի չորքոտանի բարեկամ, գրում է Daily Mail-ը՝ ներկայացնելով Հարրի Թրումենի խոսքերը, որը երկիրը ղեկավարել է 1945-1953թթ.: «Եթե ցանկանում ես Վաշինգտոնում ընկեր ունենալ, տնային կենդանի պահիր»:
Առանց տնային կենդանու վերջին նախագահն ԱՄՆ-ում Էնդրյու Ջեքսոնն էր, որը երկիրը ղեկավարել է 19-րդ դարի կեսին: ԱՄՆ հաջորդ նախագահները Սպիտակ տանը պահել են տարբեր կենդանիներ՝ կատուներից և շներից մինչև արջեր, վագրեր ու գաճաճ գետաձի (ԱՄՆ 30-րդ նախագահ Կալվին Քուլիջը): Աբրահամ Լինքոլնը պահում էր խոզ ու Ջեք անունով հայտնի սագ, Թեոդոր Ռուզվելտը՝ Իոսիա անունով փորսուղ:
Տնային կենդանիներն օգնում են մեղմել նախագահի կերպարն ու հաճախ են հայտնվում նրա ֆոտոսեսիաներում:
ԱՄՆ-ում կա նախագահական տնային կենդանիների թանգարան:
Daily Mail-ը կարծում է, որ Սպիտակ տանը տնային կենդանի չպահելը կարող է բացասաբար ազդել Թրամփի վարկանիշի վրա: