Բաժիններ՝

«Եվրամիությունը իրավունք չունի ցուցումներ տալ Թուրքիային». Բեքիր Բոզդաղ

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը խիստ քննադատել է Եվրախորհրդարանի որոշումը, որը վճռել էր կասեցնել Եվրամիությանը Անկարայի անդամակցության բանակցությունները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Twitter-ի իր միկրոբլոգում Բոզդաղը նշել է, որ Եվրախորհրդարանը իր համերաշխությունն է հայտնել Թուրքիայի թշնամիներին, այդ թվում՝ «Քրդական աշխատավորական կուսակցությանն» ու Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը։

Վերջինս իր ուշադրությունն է հրավիրել փաստին, որ բազմաթիվ երկրներ, որոնք չեն համապատասխանում ԵՄ քաղաքական ու տնտեսական պահանջներին, արդեն անդամակցել են դաշինքին, այն դեպքում, երբ ոչ ոք հարց չի տալիս այն պատճառների մասին, որոնց հետևանքով ձգձգվում է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին։

«Եվրամիությունը վերածվել է հուսալի ապաստանի բոլորի համար, որոնք դեմ են հանդես գալիս Թուրքիային։ ԵՄ-ն իրավունք չունի ցուցումներ տալ Անկարային, թե ինչպես գործի։ Թուրքիան անձամբ է որոշումներ կայացնում իր այսօրվա և վաղվա մասին և վստահ շարունակում է իր ուղին»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930