Բաժիններ՝

Մերձավոր Արևելքը նվաճելու համար Ամազոնը կծախսի 1 միլիարդ դոլար

Amazon-ն աշխարհում ամենաշատ ուղղություններով տարածված ընկերություններից է, սակայն Մերձավոր Արևելքում այն չունի շատ ընդլայնումներ: Արդեն տևական ժամանակ է՝ քննարկվում է, որ Souq.com-ը պատրաստվում է գնել Մերձավոր Արևելքում Amazon-ը տարածելու իրավունքը:

Bloomberg-ը տեղեկացնում է, որ Ջեֆ Բեզոսը (Jeff Bezos) և ամբողջ թիմը պատրաստ են ծախսել անգամ 1 միլիարդ դոլար, որպեսզի ամրապնդեն ընկերության դիրքերը Եգիպտոսում, Սաուդիան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում: Կողմերից ոչ ոք դեռևս չի նշում գործարքի մանրամասները, սակայն, ըստ Bloomberg-ի՝ կողմերը շատ լուրջ են քննելու պայմանագիրը:

Souq-ը կարող է լուծել խնդիրներ, որոնք առկա չեն ԱՄՆ-ում և այն տարածաշրջաններում, որտեղ Amazon-ը գերիշխող դեր ունի: Խոսքը, մասնավորապես, կանխավճարային քարտերի և վճարային համակարգերի մասին է: Կա նաև խնդիր՝ կապված գնումների առաքման հետ, սակայն դա նույնպես կարող է լուծել Amazon-ը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս