Անհայտ անձն օգտվել է Gül bayramınız mübarək! («Շնորհավորում ենք ծաղկի տոնի առթիվ») արտահայտությունից՝ փոխելով առաջին բառի երկու տառերը՝ բառին ու արտահայտությանը հաղորդելով բոլորովին այլ իմաստ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 10-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Մայիսի 23-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգային կոմիտեում Ադրբեջանի հարցով քննարկումներ կանցկացվեն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության 052-րդ հատուկ նշանակության բրիգադի ( տվյալ բրիգադը առավել հայտնի է «Յաշմա» անվամբ , կամ «Կապույտ բերետներ» ) ոչնչացված ենթասպա՝ Թեյմուրով Փյանջալի Նուրմամմադ օղլու ։
Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Ինչպես հաջողվել է պարզել BBC-ին, շուրջ 1250 ներգաղթյալ, որոնք մահացել են Միջերկրական ծովով Եվրոպա ներթափանցելու փորձի ժամանակ, թաղվել են անանուն գերեզմանոցներում վերջին երկու տարում:
Առայժմ Բրյուսելում ծրագրված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կիսում է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մտահոգությունը՝ ԱԺ-ում պատգամավորների հետ փակ հանդիպման մանրամասների մասին բարձրաձայնելու վերաբերյալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել Գերմանիայի խոշորագույն մեդիակոնցեռններից մեկի՝ Axel Springer AG-ի ղեկավար Մատիաս Դեպֆներին, ով իր աջակցությունն է հայտնել գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանին, հայտնում է Deutsche Welle-ն:
Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին անցկացված զորահանդեսի հայտամրցույթի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 300 միլիոն ռուբլի (4,5 մլն դոլար), վկայում են ՌԴ պետգնումների պորտալի տվյալները:
Ազգային ժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ` ՀՀ կառավարության առաջարկով: Օրակարգում 16 հարց է, այդ թվում` «Հրազդան-Ցեմենտ» ՓԲ ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին օրինագիծը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այց կկատարի Ադրբեջան:
Անհայտ տղամարդն այսօր դանակով հարձակվել է Գերմանիայի Գրաֆինգ-Մյունխեն քաղաքի (Բավարիա) երկաթուղային կայարանի մոտ հավաքված ուղևորների վրա:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, հայտնում է TASS-ը՝ հղում կատարեկով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովը հայտարարություն է տարածել ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցության վերաբերյալ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Քյոլնում Urban Burgery ռեստորանն ստիպված են եղել փակել սպառնալիքների պատճառով, որոնք ռեստորանն սկսել էր ստանալ այն բանից հետո, երբ կերակրացանկում հայտնվել էր «Էրդողան-բուրգեր» անվանումով ուտեստ, հայտնում է Local-ը:
Թուրքիայի դատախազությունը մեղադրանք չի առաջադրել Ալփարսլան Չելիկին, ով ենթադրաբար ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովին սպանած զինյալն է՝ ասելով, թե հավականաչափ ապացույցներ չունի նրան մեղադրանք առաջադրելու համար:
Նախօրեին Բուլղարիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի բազմազգ համատեղ զորավարժությունները՝ «Պլատինե առյուծ 16-3»-ը, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Բրիտանիան կկորցնի իր միջազգային ազդեցությունը, եթե լքի Եվրամիությունը, Times-ին ուղղված նամակում գրել են ԱՄՆ 13 նախկին բարձրաստիճան պաշտոնյաները:
«Ռուսաստանն ուշացնում է Հայաստան մատակարարվելիք սպառազինությունը՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը:
Նման հայտարարությունները պետք է դիտել որպես քարոզչական և գիտակցել, որ դրանց հիմնական թիրախը Հայաստանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ըստ Ալեն Ղուլյանի «ֆեյսբուքյան» էջում հայտնված տեղեկատվության` Արցախի բանակի զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի դիվերսանտներից մեկը` Ախունդով Աբդուլմեջիդը, հայկական ուժերի կողմից ոչնչացվել է հենց ապրիլյան պատերազմի օրերին:
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է սպառնալիքի տակ դնել Եվրոպայում խաղաղությունը: Նման կարծիք է հայտնել այսօր Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ ելույթ ունենալով Բրիտանական թանգարանում, հայտնում է Euronews-ը:
«Միայն երկու երաշխիք կա, որ նրանք չեն գնա ագրեսիայի, դա մարտունակ բանակն է և հզոր հասարակությունը, որը գիտակցում է, որ սա մի օրվա խնդիր չէ, և պատրաստ է ամեն ինչի, որպեսզի ապահովի իր անվտանգությունն ու Ղարաբաղի անկախությունը»:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր քառօրյա այցով ուղևորվել է եվրոպական երկրներ, որի ընթացքում հանդիպելու է մի քանի երկրի ներկայացուցիչների հետ ու մասնակցելու է կոռուպցիայի դեմ պայքարի գագաթաժողովին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը նա ներկայացնում է, ջախջախիչ պարտություն կրեց ապրիլին նախագահական ընտրությունների առաջին փուլի ընթացքում, հայտնում է BBC-ն:
«Կարծում եմ` նրանց հետ զրույցի ընթացքում կառաջարկենք այդ հարցը բարձրացնել իրենց պատկան մարմինների մոտ»,- հայտարարեց Հերմինե Նաղդալյանը:
Լ. Զուրաբյանի խոսքով՝ աշխարհի գերտերությունները, Մինսկի խմբի համանախագահներն ընդունել են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և ցույց են տալիս այն ուղին, որով պետք է այդ իրավունքն իրացվի. «Հիմա, եթե դրա փոխարեն՝ Հայաստանը միակողմանիորեն ճանաչում է ԼՂՀ անկախությունը, դա կունենա մի շարք հետևանքներ»:
«Փոխզիջում ասելով՝ նախ հասկանում ենք, որ դիմացինը ընդունակ է լսելու, և ինքը ևս պատրաստ է փոխզիջման: Բայց ունենք հակառակորդ, որի՝ փոխզիջման պատրաստ լինելը չենք զգում»:
Կազմակերպության փոխնախագահը հայտնել է, որ իր 20-ամյա որդին` Ույսալ Դողանը նույնպես մահացել է պարտադիր զինծառայություն անցնելու ժամանակ` Մուշում 2012 թվականին: Որդու մահվան հետ կապված եւս առաջ է քաշվել ինքնասպանության վարկածը, սակայն, ինքը համոզված է, որ որդուն սպանել են, քանի որ ենթադրյալ սպանության գործիքի վրա մահացածի մատնահետքեր չեն հայտնաբերվել: