Արման Թաթոյանը դասախոսությամբ հանդես կգա ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը դասախոսությամբ հանդես կգա ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում։
«Արդարադատությունը գործնականում. հեռանկարները և սահմանները միջազգային դատարաններում» թեմայով իր ելույթում Արման Թաթոյանը կանդրադառնա միջազգային դատական մարմինների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Արդարադատության միջազգային դատարանի և Միջազգային քրեական դատարանի դերին՝ մարդու իրավունքների խախտումներին արձագանքելու գործում:
Նա կքննարկի, թե որքանով է արդարադատությունը հասանելի այն դեպքերում, երբ գործերը առնչվում են պետությունների քաղաքական շահերին, կներկայացնի դատավճիռների կատարման մեխանիզմները և կվերլուծի յուրաքանչյուր դատարանի կոնկրետ լիազորությունները։
Քննարկման առանցքում կլինեն մարդու իրավունքների ծանր խախտումները՝ ներառյալ ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։
Արման Թաթոյանը կներկայացնի նաև «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Արցախ» գործերը։
