ԱՄՆ ռազմանավերը ժամանել են Հայիթիի ափերի մոտ գտնվող ծոց․ Le Nouvelliste

Ամերիկյան երեք ռազմանավ ժամանել են Պորտ-օ-Պրենսի ծոց և գտնվում են Հայիթիի ափերի մոտ։ Այս մասին հայտնել է հայիթիական Le Nouvelliste պարբերականը՝ հղում անելով Հայիթիում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությանը։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, USS Stockdale, USCGC Stone և USCGC Diligence նավերը Պորտ-օ-Պրենսի ծոց են ժամանել «Հարավային նիզակ» գործողության շրջանակներում։ Դեսպանատան փետրվարի 3-ի հաղորդագրության մեջ, որին հղում է անում պարբերականը, նշվում է, որ նավերի ներկայությունը «արտացոլում է Միացյալ Նահանգների անսասան հավատարմությունը Հայիթիի անվտանգությանը, կայունությանը և ավելի լավ ապագային»։

Le Nouvelliste-ի հրապարակման մեջ բերված են Պորտ-օ-Պրենսի ծոցում գտնվող երեք նավերի լուսանկարները։

Տեսանյութեր

Լրահոս