![](/banners/BeFunky-design.jpg)
ԵՄ ուղևորվող հարյուրավոր փախստականներ թաղվել են անանուն գերեզմանոցներում
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/paxstakan.jpg)
Ինչպես հաջողվել է պարզել BBC-ին, շուրջ 1250 ներգաղթյալ, որոնք մահացել են Միջերկրական ծովով Եվրոպա ներթափանցելու փորձի ժամանակ, թաղվել են անանուն գերեզմանոցներում վերջին երկու տարում:
Բազմաթիվ ջրահեղձ եղած մարդկանց մարմինները նետվել են ափ և հայտնաբերվել ձկնորսների կողմից:
BBC-ի տվյալներով՝ Հունաստանի, Թուրքիայի, Իտալիայի տարածքում հայտնաբերվել է նվազագույնը 70 գերեզման, որտեղ թաղվել են ջրահեղձ եղած փախստականները:
Այդ երկրների իշխանությունները խոստովանում են, որ իրենց չի հաջողվել պարզել մահացած փախստականների ինքնությունը, չնայած կամավորների ակտիվ ջանքերին:
Մարդկանցով լի նավակները հաճախ են խորտակվում Եվրոպայի ափերի մոտ, նման նավաբեկությունների զոհ են դառնում հարյուրավոր մարդիկ: