Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման

Բաքվի դատարանում հրապարակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով «դատավճիռը»։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝  Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանը ևս դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին դատական կազմը հեռացել էր խորհրդակցական սենյակ։

Տեսանյութեր

Լրահոս