
Բուլղարիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Նախօրեին Բուլղարիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի բազմազգ համատեղ զորավարժությունները՝ «Պլատինե առյուծ 16-3»-ը, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
«Պլատինե առյուծ 16-3» ուսումնավարժանքն ընթանում է «Սևծովյան ռոտացիոն ուժեր 16.1» զորավարժության շրջանակում:
Հաղորդվում է, որ զորավարժություններին կմասնակցի 315 զինվորական, որոնց թվում՝ Բուլղարական բանակի (90), ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի (150), Ռումինիայի զինված ուժերի (25), Մեծ Բրիտանիայի (40) և Ֆրանսիայի ներկայացուցիչներ (11):
Զորավարժությունները, որոնց նպատակը Արևելյան Եվրոպայում հավաքական անվտանգության բարելավումն է, կանցկացվեն մայիսի 9-15-ը: