Վենեսուելայում ձերբակալվել է Մադուրոյի մտերիմ գործընկեր Ալեքս Սաաբը. Reuters

Վենեսուելացի պաշտոնյա և նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի մտերիմ գործընկեր Ալեքս Սաաբը չորեքշաբթի օրը ձերբակալվել է Վենեսուելայում՝ ԱՄՆ-ի և Վենեսուելայի իշխանությունների համատեղ գործողության արդյունքում: Այս մասին հայտնել է ամերիկյան իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Ըստ աղբյուրի՝ Սաաբը բերման է ենթարկվել Globovisión հեռուստաալիքի ղեկավարի հետ միասին: Միևնույն ժամանակ, տեղական լրատվամիջոցները մեջբերում են Սաաբի փաստաբանին, ով նրա ձերբակալության մասին լուրերն անվանել է կեղծ: Վենեսուելայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ ձերբակալության վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում:

Սաաբը նախկինում ավելի քան երեք տարի գտնվել էր ԱՄՆ-ում կալանքի տակ՝ կաշառակերության մեղադրանքով՝ 2020 թվականին Կաբո Վերդեում ձերբակալվելուց հետո: 2023 թվականին նա ներման էր արժանացել և ազատ արձակվել՝ Վենեսուելայում պահվող ամերիկացիների հետ փոխանակման շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս